Թուրինի «Յուվենտուսն» Ա Սերիայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Վերոնային» և գրանցեց 2-2 հաշիվը:
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն և սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:
«Յուվենտուսը» 25 խաղից հետո 54 միավորով երկրորդն է, 9 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Վերոնան» 25 խաղից հետո 20 միավորով 18-րդն է:
Ա Սերիա, 25-րդ տուր
«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2-2
Միշել Ֆոլորունշո, 11, Տիջանի Նոստին, 52 - Դուշան Վլախովիչ, 28 (11մ), Ադրիեն Ռաբիո, 55


