Logo

«Յուվենտուսը» կրկնել է 12 տարի առաջ գրանցած արդյունքը

13:06 / 05.06.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանն ավարտել է 7-րդ տեղում: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաջորդ մրցաշրջանում կխաղա Կոնֆերենցիաների լիգայում:

Իտալական գրանդը նախորդ անգամ Ա Սերիայի լավագույն քառյակում տեղ չէր զբաղեցրել 2010/2011 մրցաշրջանում, երբ կրկին գրավել էր 7-րդ տեղը, հայտնում է Squawka-ն: «Յուվենտուսը» 2010/2011 մրցաշրջանից հետո 9 տարի անընդմեջ դարձել էր Իտալիայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ավարտված մրցաշրջանում վաստակել էր 62 միավոր: Թուրինյան ակումբը ֆինանսական խարդախությունների պատճառով զրկվել էր 10 միավորից: Սկուդետոն նվաճել էր «Նապոլին», որը վաստակել է 90 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ