Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի դաշտում 0-3 հաշվով պարտվել է «Ֆիորենտինային» և կրկնել իր վատագույն ցուցանիշը, հաղորդում է Opta-ն։
«Բիանկոներին» միայն երրորդ անգամ է երկու տուր անընդմեջ պարտվում` բաց թողնելով երեք և ավելի գնդակ։ Նման դեպք գրանցվել էր նաև 2011 և 1957 թվականներին։
Թուրինյան գրանդը նախորդ տուրում էլ տնային խաղում 0-4 հաշվով պարտվել էր «Ատալանտային»։


