Logo

«Յուվենտուսը» Կոլո Մուանիի դուբլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Կոմոյից»

01:43 / 08.02.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Կոմոյին»:

Դուբլ գրանցեց ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը հաղթական գոլը խփեց 89-րդ րոպեին: ՊՍԺ-ից թուրինյան գրանդ տեղափոխված հարձակվողը գոլ է խփել երեք խաղում անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ 5 անգամ է գրավել մրցակիցների դարպասը:

Տիագո Մոտայի գլխավորած թիմը 43 միավորով վերադարձավ չորրորդ տեղ, Սեսկ Ֆաբրեգասի թիմը 22 միավորով 15-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 24-րդ տուր

«Կոմո» - «Յուվենտուս»` 1-2 (տեսանյութ)

Ասանե Դիաո, 45+1 - Ռանդալ Կոլո Մուանի, 34, 89 (11մ)

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ