Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում հյուրընկալվեց Հռոմի «Լացիոյին» և վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը` 1-1:
Հաշիվը 51-րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: Հյուրերից 60-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ֆրանսիացի պաշտպան Պյեր Կալյուլյուն: Տանտերերից ավելացված ժամանակի 6-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոն:
Երկու թիմերը 64-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Իտալիայի Ա Սերիա, 36-րդ տուր
«Լացիո» - «Յուվենտուս»` 1-1 (տեսանյութ)
Մատիաս Վեսինո, 90+6 - Ռանդալ Կոլո Մուանի, 51
Հեռացում` Պյեր Կալյուլյու, 60 («Յուվենտուս»)