Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրել է նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի արտագնա հանդիպումների համար։
Համազգեստը դեղին-սպիտակ-վարդագույն է։ Իտալական ակումբի տեխնիկական հովանավորը գերմանական Adidas ընկերությունն է։
Հիշեցնենք, որ Իտալիայի նախորդ առաջնությունում «Յուվենտուսը» 38 տուրում 71 միավորով գրավել էր երրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։


