«Յուվենտուսը» պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշից» ձեռք է բերել պաշտպան Ալբերտո Կոշտային, հայտնում է թուրինյան գրանդի պաշտոնական կայքը։
21-ամյա ֆուտբոլիստն ու «Բիանկոներին» կնքել են պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2029թ. հունիսի 30-ը ներառյալ։ Իտալական ակումբը պորտուգալացի պաշտպանի տեղափոխության համար վճարել է 13,8 միլիոն եվրո։
Ալբերտո Կոշտան «Վիտորիա Գիմարայնշի» համակարգում էր 2013 թվականից և ակումբի հիմնական թիմում 23 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։


