Իտալական «Յուվենտուսը» կողմնորոշվել է այն թեկնածուների հարցում, որոնք կարող են փոխարինել ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային:
26-ամյա ֆուտբոլիստի ու թուրինյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025թ. հունիսի 30-ին, երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է հաջորդ ամռանը վաճառել իտալացի ֆուտբոլիստին, եթե այդ պահին երկարաձգած չլինի պայմանագիրը նրա հետ:
«Յուվենտուսը», որպես Կիեզայի փոխարինող, դիտարկում է Մատիա Ձականիի («Լացիո»), Գեորգի Սուդակովի («Շախտյոր Դոնեցկ») և Դոմենիկո Բերարդիի («Սասուոլո») թեկնածությունները:
Կիեզան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


