Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ։ Ա սերիայի 20-րդ տուրում Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հյուրընկալեց «Մոնցային» և պարտվեց 0-2 հաշվով:
Հյուրերից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Պատրիկ Չուրիան և պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան:
«Յուվենտուսը» 23 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Մոնցան» 25 միավորով 11-րդն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրինյան ակումբից 15 միավոր էր հանվել ֆինանսական խարդախությունների պատճառով։
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Յուվենտուս» - «Մոնցա»՝ 0-2
Պատրիկ Չուրիա, 18, Դանի Մոտա, 39


