Թուրինի «Յուվենտուսն» առաջին խաղն անցկացրեց իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորությամբ` հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով «Կրեմոնեզեին»:
Ա Սերիայի 10-րդ տուրի խաղում հյուրերից գոլ խփեցին Ֆիլիպ Կոստիչն ու Անդրեա Կամբիասոն: Տանտերերի միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին:
«Յուվենտուսը» 18 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կրեմոնեզեն» 14 միավորով 9-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 10-րդ տուր
«Կրեմոնեզե» - «Յուվենտուս»` 1-2
Ջեյմի Վարդի, 83 - Ֆիլիպ Կոստիչ, 2, Անդրեա Կամբիասո, 68
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


