Logo

«Յուվենտուսը» ոչ-ոքի կորզեց «Ատալանտայի» դեմ խաղում

21:58 / 27.09.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ու Բերգամոյի «Ատալանտան» գրանցեցին 1-1 հաշիվը:

«Յուվենտուսը» տնային խաղում ոչ-ոքի կորզեց կոլումբացի պաշտպան Յուան Կաբալի՝ 78-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Իգոր Տուդորի գլխավորած թիմը 11 միավորով երկրորդն է, Իվան Յուրիչի «Ատալանտան»` 9 միավորով երրորդը:

Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր

«Յուվենտուս» - «Ատալանտա»` 1-1

Յուան Կաբալ, 78 - Կամալդեն Սուլեմանա, 45+1

Հեռացում` Մարտեն դե Ռուն, 80 («Ատալանտա»)

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ