Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում ընդունեց «Բոլոնիային» և ոչ-ոքի կորզեց` 2-2:
«Յուվենտուսի» գոլերը խփեցին Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Թյոն Կոպմեյներսը և բելգիացի Սամուել Մբանգուլան:
Խաղի ընթացքում «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան կարմիր քարտ ստացավ և հեռացվեց տեխնիկական գոտուց:
«Յուվենտուսը» 27 միավորով 6-րդն է, «Բոլոնիան»` 22 միավորով 8-րդը:
Իտալիայի Ա սերիա, 15-րդ տուր
«Յուվենտուս» - «Բոլոնիա»` 2-2
Թյոն Կոպմեյներս, 62, Սամուել Մբանգուլա, 90+2 - Դան Նդոյե, 30, Տոմասո Պոբեգա, 52