Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում ընդունեց «Կալյարիին» և հաղթեց 2-1 հաշվով: Դուբլ գրանցեց Քենան Յիլդիզը:
Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը 23 միավորով 7-րդն է, «Կալյարին»` 11 միավորով 14-րդը:
Իտալիայի Ա Սերիա, 13-րդ տուր
«Յուվենտուս» - «Կալյարի»` 2-1
Քենան Յիլդիզ, 27, 45+1 - Սեբաստիանո Էսպոսիտո, 26
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


