Թուրինի «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին ևս հերքել է Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին լուրը:
Ավելի վաղ Tuttomercatoweb-ը տեղեկություն էր տարածել, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Լացիոն», «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»:
Ավելի վաղ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի լուրը հերքել էր նաև «Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: