«Մանչեսթեր Սիթիի» ամերիկացի դարպասապահ Զաք Ստեֆենը վարձավճարով տեղափոխվեց «Միդլսբրո», հայտնում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Ամերիկացի դարպասապահը Չեմպիոնշիփը ներկայացնող թիմում ելույթ կունենա մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը:
We can confirm that @zacksteffen_ has joined Middlesbrough on loan for the 2022/23 season.
— Manchester City (@ManCity) July 19, 2022
Wishing you all the best, Zack 💙
27-ամյա դարպասապահը 2019 թվականի ամռանն է ամերիկյան «Կոլամբուսից» 6,82 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ստեֆենի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
«Մանչեսթեր Սիթին» այս ամռանը ձեռք է բերել գերմանացի դարպասապահ Շտեֆան Օրտեգայի տրանսֆերային իրավունքը: Անգլիական թիմի հիմնական դարպասապահը բրազիլացի Էդերսոն Մորաեսն է:


