Logo

Արսեն Զախարյանը պատմել է, թե որ թիմին էր երկրպագում ԱԱ-2022-ում

20:15 / 03.02.2023ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Պորտուգալիայի հավաքականին և 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մանկուց հիանում եմ Ռոնալդուի խաղով, այդ պատճառով էլ երկրպագում էի նրան: Երբ Պորտուգալիան դուրս մնաց, երկրպագում էի Արգենտինային, բայց Ռոնալդուն համար մեկն է»,- Զախարյանի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Պորտուգալիայի հավաքականը հասել էր քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջել էր մարոկկացիներին (0-1):

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էին արգենտինացիները, որոնք եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էին հասել չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ (3-3, 11մ.՝ 4-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ