Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ասել է՝ երբ իրեն կարող է համարել ֆուտբոլային աստղ:
«Ինձ աստղ չեմ համարում: Դեռ աճելու տեղ ունեմ: Երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփեմ, այդ ժամանակ, միգուցե կարող եմ այդպես համարել»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:
Հիշեցնենք, որ ամռանը 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսին»: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքը վերջին պահին ձախողվել էր:
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 19 խաղի, խփել երեք գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: