Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո խոսել է իր տպավորություններից:
«Ֆուտբոլիստ եմ դարձել ֆուտբոլի հանդեպ իմ սիրո շնորհիվ: Ես աշխատեցի, փորձեցի… Սրա համար մեկնեցի Մոսկվա: Ամենաթանկ խորհուրդն ստացել եմ իմ հորից: Նա ինձ շատ խորհուրդներ է տալիս: Գլխավորն այն է, որ ինչ-որ բան անելուց առաջ պետք է գլխով մտածել:
Ինձ համար այս մրցանակը շատ կարևոր է: Սա նշանակում է, որ երբեք պետք չէ կանգ առնել: Կցանկանայի լինել ավելին, քան լավագույն երիտասարդ խաղացողը»,- «Чемпионат»-ը մեջբերում է Զախարյանի խոսքը: