«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն հայտնել է ակումբի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապաքինման ժամկետը:
«Արսենը կարճ ժամանակով է բացակայելու խաղադաշտից։ Ակնկալվում է, որ նա բաց կթողնի մի քանի խաղ»,- Մունդուաետի խոսքը մեջբերում է Sport24-ը։
21-ամյա Զախարյանը «Լեգանեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի խաղում (3-0) ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կամզում էր և 12-րդ րոպեին աչքի էր ընկել դարպասի գրավմամբ, սակայն ընդմիջմանը փոխարինվել էր։
Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի 2-ին էր վերադարձել խաղադաշտ։


