«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին:
«Արսենը վերականգնվում է և պատրաստվում է: Երբ կավարտվի գործընթացը՝ չեմ կարող ասել. նա շարունակում է մարզվել:
Մասնագետները չեն շտապում, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»,- Գենադի Գոլուբինի խոսքը մեջբերում է Спорт-Экспресс-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 4 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել նույնքան ասիստ:


