Logo

Զախարյանի հայրը հերքել է տարածված տեղեկությունները

16:03 / 01.03.2023ՍՊՈՐՏ
null

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայր Նորայր Զախարյանը հերքել է, թե որդու տեղափոխությունը թուրքական «Գալաթասարայ» ձախողվել է իր պատճառով:

Նախօրեին թուրքական Gezen Dokuz գործակալությունը հայտնել էր, թե Արսենի հայրը դեմ է եղել ֆուտբոլիստի տեղափոխությանը Թուրքիա:

«Հերթական սուտն է: Թող գրեն այն, ինչ կուզեն: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ ես ու Արսենը դիտարկում ենք միայն Եվրոպա տեղափոխությունը»,- Նորայր Զախարյանի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա կիսապաշտանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ