Logo

Զախարյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում

17:43 / 29.05.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթանակ է տարել «Տոկիո Վերդիի» նկատմամբ:

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 21-ամյա Զախարյանը մասնակցել էր «Ռեալ Սոսյեդադի» նոր համազգեստի շնորհանդեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ