Logo

Զախարյանը հեռացվել է «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակից

16:22 / 17.08.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն կիսապաշտպան Արսեն Զախարյանին հարկադրված հեռացրել է «Վալենսիայի» դեմ Լա լիգայի առաջին տուրի արտագնա խաղի (1-1) հայտացուցակից, բասկյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են ТАСС լրատվական գործակալությանը:

«Մարզիչը ստիպված էր հեռացնել երկու խաղացողի՝ 23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակ կազմելու համար, և նա որոշեց փոխարինել Արսենին։ Նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն, պետք է ավելի շատ մարզվի»,- ասել են բասկյան ակումբից:

Ռուսաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վնասվածքների պատճառով երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ