Մոսկվայի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքական կհրավիրվի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար, հաղորդում է РБК-ն:
Ըստ աղբյուրի, Հայաստանի ներկայացուցիչները ամռանը փորձել են համոզել ֆուտբոլիստին խաղալ երկրի ազգային հավաքականում, սակայն Զախարյանն ընտրել է Ռուսաստանի հավաքականը:
Արսենը Եվրո-2020-ից առաջ հրավիրվել է Ռուսաստանի ընտրանի, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել նորամուտը նշել:
Աշխարհի 2022-ի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին Մոսկվայում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում կխաղա Կիպրոսի, սեպտեմբերի 7-ին՝ Մալթայի հետ։

