Logo

Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում թիմակիցներին

15:03 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում ակումբակիցներին:

«Մենք հաճախ ենք թղթախաղ խաղում: Այդ ընթացքում շատ եմ ռուսերեն անվայել արտահայտություններ օգտագործում: Սովորեցնում եմ նաև թիմակիցներիս, բայց ամենաարագն այդ ամենն ընկալում է Տակեֆուսա Կուբոն»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել Իսպանիա: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ