«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն առանց սահմանափակումների մարզվել է ընդհանուր խմբում և կարող է մասնակցել հունվարի 5-ին կայանալիք «Պոնֆերադինայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը:
«Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբում և առանց սահմանափակումների։ Նա պատրաստ է կիրակի խաղալ «Պոնֆերադինայի» դեմ։ Վաղվա մարզումից հետո գլխավոր մարզիչը կհրապարակի հայտացուցակը»,- «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն իսպանական թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։