Logo

Զախարյանը պետք է պատրաստ լինի առաջիկա խաղին

16:18 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, թե երբ կկարողանա խաղադաշտ վերադառնալ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Արսենը պետք է պատրաստ լինի «Պոնֆերադինայի» դեմ գավաթային խաղին, նա ևս մեկ շաբաթ կունենա ընդհանուր խմբում աշխատելու համար»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Մունդուատեն։

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության տվյալ հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին:

Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Զախարյանն իսպանական թիմում խաղում է 2023 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 40 հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ