«Նապոլիի» և Կամերունի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսան կարող է բաց թողնել Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը, հայտնում է Foot Africa-ն:
Նեապոլյան ակումբի ներկայացուցիչը նոյեմբերի 11-ին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և բաց է թողել աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկական գոտու անցումային փլեյ-օֆֆում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ հանդիպումը, որը կամերունցիները պարտվել են 0-1 հաշվով և զրկվել եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից:
Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունը տեղի կունենա Մարոկկոյում և կմեկնարկի դեկտեմբերի 21-ին: Խմբային փուլում Կամերունի հավաքականի մրցակիցներն են Գաբոնը, Կոտ դ՛ Իվուարը և Մոզամբիկը:


