Logo

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 09.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
գիրք - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Ամփոփենք 2018 գրական տարին. ըստ կոնկրետ թվերի՝ այն ռեկորդային է եղել վերջին 25 տարիների ընթացքում վաճառված գրքերի քանակով: Ուրախալի ու ոգևորող փաստ. հայերը սկսել են ավելի շատ գրքեր գնել, գուցե նաև ավելի շատ կարդալ..

Մենք էլ այս հոդվածով անդրադառնում ենք Հայաստանի աաջատար հրատարակչություններից մեկի՝ « Զանգակի» անցած տարվա 10 բեսթսելլերներին (գեղարվեստական գրականություն):

1. Մտածել ինչպես Շեռլոկը

Հեղինակ` Դանիել Սմիթ
Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Սարգսյանի

978 9939 68 545 8b - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների:

2. Մեծն Գեթսբի

Հեղինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի

978 99939 68 225 9 b - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

կարդա՝  Ջազի դարաշրջանի թագավորն ու թագուհին. Զելդա և Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից:
Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

տես նաև՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Մեծն Գեթսբի [հատված]

3 . Ֆարենհայթ 451

Հեղինակ` Ռեյ Բրեդբըրի
Թարգմանությունը` Լուսինե Հարոյանի

978 9939 68 451 2b - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

տես նաև՝ «Ֆարենհայթ 451»-ը ասում է…

4. Ինֆեռնո

Հեղինակ` Դեն Բրաուն
Թարգմանությունն անգլերենից` Վահե Արսենի

10 փաստ «Դա Վինչիի ծածկագրի» հեղինակ Դեն Բրաունի մասին

978 9939 68 534 2b - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:

5. Չքնաղ նոր աշխարհ

Հեղինակ` Օլդոս Հաքսլի
Թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Հայրապետյանի

978 9939 68 564 9B - Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել:
Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ:

հաջորդ 5 վեպերը այստեղ՝ 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ