Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զառան (Զարիֆա Մգոյան) կկատարի Ռուսաստանի Դաշնության օրներգն այդ երկրի առաջիկա ընկերական հանդիպումից առաջ, հաղորդում է «ТАСС»-ը։
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Բրունեյի թիմի հետ։ Այդ խաղից 4 օր անց Վալերի Կարպինի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցելու է նաև Սիրիայի թիմի հետ։
Զարիֆա Մգոյանն ազգությամբ եզդի է։