Logo

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 12.03.2020Թոփեր
3fb1a116b74ba27596779c2a3387b3d7 2 - Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառից, անվանումը թերևս ստացել է գիշերը լույս տալու իր հատկության շնորհիվ։ Լատիներեն «luna» բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր:

Ստերև կարող եք կարդալ զարմանահրաշ փաստեր Երկրի միակ արբանկայի մասին:

Ա՜խ, լուսին, լուսին

1.Երկրի մեջ կարելի է տեղավորել 49 լուսին: Ի դեպ, Արևի և Լուսնի չափերը անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400 անգամ և ավելի մոտիկ է Երկրին 400 անգամ:

2.Պարզվում է՝ լուսինը ոչ թե կլոր է, այլ ձվաձև:

8c6a7bba637c4a7552a1a6d8ee16cc28 3 - Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

3.Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ առավել հանգիստ են քնում նորալուսնի ժամանակ, քան՝ լիալուսնի:

4.Աշխարհի երկրներից 6-ի դրոշների վրա պատկերված է լուսին: Այդ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Թունիսը, Ալիժիրը և Պակիստանը:

download 1 - Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

5. Լուսնի վրա մթնոլորտ չկա, փոխարենը՝ խառնարաններում սառեցված ջուր կա: Ի դեպ, երկրի արբանյակի խառնարանները նախկինում անվանում էին հայտնի գիտնականների, նկարիչների անուններով, իսկ այժմ ՝ամերիկացի և ռուս տիեզերագնացների պատվին:

6. Երբ Լուսինը գտնվում է մեր մոլորակից ամենամեծ հեռավորության վրա, Երկրի եղանակն ու տեղումների քանակը ավելի կանխատեսելի է դառնում, իսկ երբ մոտենում է՝ հակառակը:

8. Մեր մոլորակի միակ արբանյակը գնալով հեռանում է Երկրից: Այն ի սկզբանե գտնվում էր երկրից 22 000 կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ հեռավորությունն կազմում է 400 000կմ:

9.Լուսնի վրա էրոզիան բացակայում է. այս երևույթը զարմանալի հետևանք է թողնում: Պարզում է՝ լուսնի մակերևույթին թողած հետքերը հավերժ պահպանվում են, իհարկե, եթե արտաքին ազդակները դրան չխանգարեն: Այդպիսին կարող է լինել օրինակ երկնաքարը: Ի դեպ, ամեն տարի լուսինը Երկրից հեռանում է  3.8 սանտիմետրով:

66babbf85915b308ed132f99519b222c 1 - Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

10. Մի շարք գիտնականներ առաջ են քաշում լուսնի առաջացման հետևյալ թեորիային. ժամանակին տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, ինչի արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը խտացել է, և Լուսին դարձել:

 

Տես նաև՝

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ