Logo

Զարմանալի արդյունք «Ուիմբլդոնում». Վերջին սեթում 5-0 հաշվով առավելություն և հետո պարտություն

11:57 / 04.07.2024Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» առաջին շրջանում զարմանալի արդյունք է գրանցվել Դավիդ Գոֆեն (Բելգիա) – Թոմաշ Մախաչ (Չեխիա) մրցախաղում:

Աշխարհի նախկին 7-րդ ռակետ Գոֆենը 5-րդ սեթում հաշվի մեջ առջևում էր 5-0 հաշվով, սակայն մրցակցին թույլ է տվել 5 անընդմեջ գեյմ հաղթել:

Բելգիացին թենիսիստը կարողացել է խաղը տեղափոխել որոշիչ թայ-բրեյք, սակայն այնտեղ նույնպես պարտվել է՝ 5-10: Մախաչի տպավորիչ քամբեքի վերջնական հաշիվն է 3-6, 3-6, 6-4, 6-1, 7-6:

Դավիդ Գոֆենն այժմ 83-րդ տեղում է ATP-ի դասակարգման աղյուսակի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ