Logo

Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:55 / 29.06.2023Շախմատ
null

Զավեն Անդրիասյանը գերազանց ելույթ ունեցավ Ֆիլադելֆիայում անցկացված շախմատի միջազգային 16-րդ մրցաշարում՝ ալժիրցի Բիլել Բելասենեի հետ ցույց տալով լավագույն արդյունքը: Հայ գրոսմայստերը 9 մրցախաղերում վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցելով ալժիրցուն, դարձավ մրցաշարի հաղթող՝ արժանանալով 5200 դոլար պարգևավճարի:

Անդրիասյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 6 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը՝ արժանանալով 700 դոլար պարգևավճարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ