Տրանսֆերային պատուհանի վերջում Քրիստանտուս Ուչեն «Խետաֆեից» տեղափոխվեց «Քրիստալ Փելաս», իսկ Ֆաբիու Սիլվան՝ «Վուլվերհեմփթոնից» Դորտմունդի «Բորուսիա»:
Այս առանձին, միմյանց հետ որևէ կապ չունեցող գործարքներին միավորում է մեկ բան. 2 ֆուտբոլիստներն էլ ամբողջությամբ նույն տեքստով ու նույն բառերով են հրաժեշտ տվել իրենց ակումբներին, ինչը ոչ միայն զվարճացրել է երկրպագուներին, այլ նաև բարձրացրել քննադատության ալիք տվյալ ակումբների երկրպագուների շրջանում: Տեքստը գրված է անգլերեն և արտահայտում է շնորհակալական խոսքեր երկրպագուներին, ակումբին, մարզիչներին:

Երկրպագուների կարծիքով՝ այս տեքստը նույնիսկ ֆուտբոլիստներից մեկը չի գրել, այլ նրանք պարզապես օգտագործել են արհեստական բանականություն:


