Logo

Զայրացնող շնորհավորանք. «Բետիսի» նախագահի հեգնական պատասխանը

15:28 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Բետիսի» նախագահին դուր չի եկել «Սևիլիայի» գրառումը: Անդալուզյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից հետո շնորհավորել է գավաթը նվաճած «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկային:

«Շնորհավորում ենք մեր սիրելի Էնցո Մարեսկային մարզչական կարիերայի առաջին եվրագավաթը հաղթելու կապակցությամբ»,- գրել էր «Սևիլիայի» էջը X սոցիալական ցանցում:

«Բետիսի» նախագահ Անխել Արոն այդ գրառմանը հեգնական պատասխան է գրել.

«Ես էլ շնորհավորում եմ «Սևիլիային», որ այս տարի կարողացավ տեղը պահպանել Լա Լիգայում»:

Էնցո Մարեսկան «Սևիլիայում» է խաղացել 2005-2009 թվականներին: Անդալուզյան թիմն Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է 17-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ