Logo

Զեդորֆ. «Կուրտուան վատ էր կառուցել «պատը»»

12:44 / 09.04.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը քննադատել է «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում (0-3) բաց թողած գոլի համար:

«Կուրտուան վատ էր կառուցել «պատը». ընդամենը 4 հոգի ու դեպի դարպասը տանող ազատ ճանապարհ: Բայց այդպիսի իրավիճակում դեռ պետք էր կողմնորոշվել ու փայլուն հարված կատարել, ինչն էլ արեց Ռայսը: 

Նա շատ վստահ մոտեցավ գնդակին ու իդեալական իրացրեց. նույնիսկ Սուպերմենը հետ չէր մղի այդ հարվածը», - Զեդորֆի խոսքն է մեջբերում AS-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ