Logo

Զեեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

15:42 / 30.04.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» և դրա նշանակության մասին:

«Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, թե այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում գուցե այդպես է եղել, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Թեպետ այդ ժամանակ էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե լավագույնին:

Կարծում եմ՝ մրցանակը պետք է հանձնել առանձին՝ ըստ դիրքի. լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան ու հարձակվող: Ժամանակին, օրինակ, ամենաարժեքավոր ֆուտբոլիստը Մակելելեն էր»,- նշել է Զեեդորֆը Чемпионат-ի հետ զրույցում:

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ