Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ Կալինինգրադի «Բալթիմայի» նկատմամբ։
Սերգեյ Սեմակի գլխավորած թիմի հաղթական գոլը մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին խփեց Ղազախստանի հավաքականի պաշտպան Նուրալի Ալիպը։
«Բալթիկայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։
«Զենիթը» 5-րդ անգամ դարձավ Ռուսաստանի գավաթակիր։
Ռուսաստանի գավաթ, սուպերեզրափակիչ
«Բալթիկա» - «Զենիթ»` 1-2
Ալեքս Ֆերնանդես, 40 - Նինո, 81, Նուրալի Ալիպ, 90+5