Logo

Ժաբեր. «Հավատում եմ ճակատագրին, «Մեծ սաղավարտ» կհաղթեմ անկախ ամեն ինչից»

15:46 / 05.02.2025Թենիս
null

Աշխարհի 33-րդ ռակետ Օնս Ժաբերը հայտարարել է, որ հավատում է «Մեծ սաղավարտի» տիտղոս նվաճելու հեռանկարին:

«Ես հավատում եմ ճակատագրին: Եթե ինձ վիճակված է հաղթել «Մեծ սաղավարտը», ապա դա տեղի կունենա անկախ ամեն ինչից: Ես համառորեն աշխատում եմ: Տեսնենք, թե կարիերայիս ավարտից հետո ինչ նվաճումներ կունենամ»,- National-ի հետ զրույցում ասել է 30-ամյա թունիսցին:

Ժաբերը 3 անգամ հասել է «Մեծ սաղավարների» եզրափակիչներ, բայց 2 անգամ պարտվել է Ուիմբլդոնում և 1 անգամ ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ