Հունիսի 20-ին` ժամը 20:00-ին, Ճարտարապետների միության շենքում Դավիթ Մելքոնյան Քառյակը կներկայացնի ժամանակակից ջազ երաժշտություն:
Հնչելու են Դավիթ Մելքոնյանի հեղինակային ստեղծագործությունները և մշակումները: Ստեղծագործություններից մի քանիսը հնչելու են առաջին անգամ:
Քառյակի կազմում են Հայաստանի առաջատար փայլուն ջազ երաժիշտներ՝ Դավիթ Մելքոնյանը (ալտ/սոպրանո սաքսոֆոն), Արման Պեշտմալջյանը (դաշնամուր/ստեղնաշարայիններ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), Արման Մնացականյանը (հարվածայիններ)։
Համերգին ընդառաջ Ճարտարապետների միության նախասրահում կբացվի Աբգար Խաչատրյանի «ՆԱՄԱԿ ՀՈՂԻՑ» անհատական ցուցահանդեսը:


