Logo

«Ժաննա դ'Արկ». առաջնախաղ՝ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

11:06 / 22.05.2023Պրեմիերա
null

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ռուս գրող Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ'Արկ» վեպի հիման վրա բեմադրված միստիկ դրամայով։ Վանաձորի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից VNews Culture-ին հայտնեցին, որ առաջնախաղերը կկայանան հունիսի 6-ին և 24-ին:

Բեմադրության հեղինակը Գալուստ Ներսիսյանն է, զգեստների և նկարչական ձևավորման հեղինակը` Սարգիս Մանուկյանը:

Ժաննա դ'Արկ

Դերերում`

Ժաննա- Մարիամ Ղևոնդյան
Ուրվական- Արման Կոլոսով
Կառլ- Կորյուն Եսայան
Յոլանդա թագուհի- Արմինե Վերմիշյան Լուի Դեկոնտի- Արման Սաքանյան
Լա Հիր- Վահե Սիմոնյան
Կոշոն- ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան
Գլխավոր Վերակացու- Էդգար Բարսեղյան
Վերակացու- Համլետ Գյուլզադյան Դրիմույ- Ժիրայր Գաբրիելյան
Ժիլ Դերե- Հովհաննես Հարությունյան
Դյու Շատել- Վահրամ Խառատյան

Հարյուրամյա պատերազմում նշանակալից դեր ունի Ժաննա դ'Արկը, որն Օռլեանի գրավմամբ ազատագրեց Ֆրանսիան, և իր շնորհիվ թագադրվեց Կառլ VII-ը, բայց իր ուզածին հասնելով` նա երես է թեքում նրանից ու գերության հանձնում բուրգունդացիներին, որն իր հերթին վաճառում է Ժաննային անգլիացիներին: Դատի արդյունքում նրան մեղադրում են հերետիկոսության և կախարդության համար, ողջ-ողջ այրում խարույկի վրա: Հիսուն տարի անց Վատիկանի որոշմամբ Ժաննա դ'Արկը դասվեց սրբերի շարքին։

«Իրական ուժը ժողովրդի միասնականության մեջ է, հոգով ամուր մարդիկ կարող են փրկել երկիրը․․․ պատերազմ, որը ոչ մի լավ բանի չի բերում...»։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ