«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցում։
«Մեծ պատիվ էր ելույթ ունենալ Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցի ուսանողների առջև` ներկայացնելով Քինգս լիգային վերաբերող նոր ուսումնասիրությունը»,- գրել է նախկին ֆուտբոլիստը։
Պիկեն Քինգս լիգայի` Իսպանիայի Մեդիալիգայի համահիմնադիրներից է։


