Logo

Ժերեմի. «Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ»

13:21 / 27.05.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ժերեմի Նժիտապը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին, գրում է Советский спорт-ը:

«Աբրամովիչը շատ լավ մարդ է: Նա «Չելսիին» վերաբերվում էր ինչպես սեփական երեխային: Այն ժամանակ աշխարհում ընդամենը մի քանի թոփ ակումբ կար: Ռոմանը փոխեց ֆուտբոլը, որովհետև նրանից հետո այլ գործարարներ սկսեցին ներդրումներ կատարել: Աբրամովիչը «Չելսին» դարձրեց «Ռեալի» մակարդակի ակումբ:

Նրան չի կարելի քննադատել, այլ հարկավոր է միայն հարգանք արտահայտել նրա նկատմամբ: Աբրամովիչը ֆուտբոլը լավարկեց: Նրա շնորհիվ աշխարհում թոփ ակումբների թիվն ավելացավ»,- ասել է կամերունցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ