Գերմանացի անվանի պաշտպան Ժերոմ Բոատենգը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն ավստրիական ԼԱՍԿ-ն էր, որտեղ նա հանդես էր գալիս 2024թ. հուլիսից։
Բոատենգն առավել հայտնի է «Բավարիայում» ունեցած մրցելույթներով։ Նա մյունխենյան գրանդում 363 խաղում գրանցել է 10 գոլ ու 25 ասիստ, նվաճել է 25 տիտղոս, այդ թվում` երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, 9 անգամ՝ Գերմանիայի չեմպիոն։ Ֆուտբոլիստը խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», «Լիոնում», «Համբուրգում» և այլ ակումբներում։
Բոատենգը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում 2014թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա Բունդեսթիմում 76 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։


