Պորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուներն են, հայտնում է A Bola-ն:
Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»:
Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ տիտղոս չէր նվաճել:
2024/25 մրցաշրջանում Ռիադը ներկայացնող թիմը Պրո լիգայում զբաղեցրել էր չորրորդ տեղը:
Կարդացեք նաև՝