Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայի Շաղոյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում անդրադարձել է ընկերական խաղում Եվրո-2024-ի մասնակիցներից Սլովենիայից կրած պարտությանն (1-2) Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպմանը, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
«Սլովենիայի դեմ խաղը լավ ստացվեց, կարող էինք հաղթել։ Միշտ ուրախ եմ հավաքականում խաղալու առթիվ ու միշտ պատրաստ եմ օգնել։ Այս կազմով կարող ենք շատ մեծ հաջողությունների հասնել։
Ղազախստանի հավաքականի դեմ խաղում ակնկալում ենք միայն հաղթանակ, կփորձենք անպայման հաղթել։ Յուրաքանչյուր հանդիպում կարևոր է մեզ համար»,- նշել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։