Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանը «Դեբրերեցենի» կազմում նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում:
Առաջնության մեկնարկային տուրի հանդիպման հետաձգվելուց հետո «Դեբերեցենը» երկրորդ տուրում հյուրընկալվել է «Դյորին» և հաղթել 3-0 հաշվով:
23-ամյա Շաղոյանը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին, երբ հանդիպման ելքը վճռված է եղել:
Գոլի հեղինակ են դարձել Դոնատ Բարանին, Բրենդոն Դոմինգեսը և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Յակուբա Սիլուեն։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հուլիսի 13-ին էր «Արարատ-Արմենիայից» վաարձավճարով տեղափոխվել հունգարական թիմ:
Հունգարիայի առաջնություն, երկրորդ տուր
«Դյոր» - «Դեբրեցեն»՝ 0-3
Բրենդոն Դոմինգես, 55, Դոնատ Բարանի, 60, Յակուբա Սիլուե, 85


