Logo

Ժիրայր Շաղոյանը չի հեռանա Սոֆիայի ԲԿՄԱ-ից

16:46 / 27.06.2023Ֆուտբոլ
null

Սոֆիայի ԲԿՄԱ-ում վարձավճարով խաղացող Ժիրայր Շաղոյանը կշարունակի ելույթները բուլղարական ակումբում։

«Fast TV» հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանը ևս մեկ տարի վարձակալական հիմունքներով կխաղա ԲԿՄԱ-ում։ Պայմանագրի ավարտից հետո բուլղարական ակումբը կունենա Շաղոյանի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն, սակայն միայն հաջորդ մրցաշրջանի արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կդառնա հայ ֆուտբոլիստի ապագան ակումբում։

Հիշեցնենք, որ Ժիրայր Շաղոյանը նախորդ տարվա սեպտեմբերից է խաղում ԲԿՄԱ-ում, որի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու կատարել մեկ գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիային»։ Transfermarkt-ը Շաղոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ