Logo

Ժիրայր Շաղոյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա»

19:17 / 10.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը հունգարական «Դեբրեցենից» վերադարձել է «Արարատ-Արմենիա», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա եզրային հարձակվողը նախորդ ամռանն էր վարձավճարով տեղափոխվել «Դեբրեցեն», որի կազմում 11 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում)։

Շաղոյանն «Արարատ-Արմենիայի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա