Logo

«Ժիրոնան» գոլառատ խաղում հաղթեց «Բետիսին»

22:13 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» տանը 3-2 հաշվով հաղթեց Սևիլիայի «Բետիսին»։

Տանտերերի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց 37-ամյա ուրուգվայցի հարձակվող Քրիստիան Ստուանին։

«Ժիրոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, որն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի ու լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ 16-ական գոլ են խփել նաև Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու «Օսասունայի» խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը։

«Ժիրոնան» 65 միավորով երրորդ տեղում է, «Բետիսն» ունի 42 միավոր և 7-րդն է մրցաշարային աղյուսակում։

Լա լիգա, 30-րդ տուր

«Ժիրոնա» - «Բետիս»` 3-2

Արտյոմ Դովբիկ, 36 (11մ), 65, Քրիստիան Ստուանի, 90+2 - Վիլիան Ժոզե, 45+4, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ